Գետափնյա գյուղի գյուղապետարանում հրդեհը ավելի քան 1 մլն դրամի վնաս է պատճառել

13:08 • 13.07.12

ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից գրությամբ հուլիսի 12-ին Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունք են ստացվել Գետափնյա գյուղի գյուղապետարանում տեղի ունեցած հրդեհի դեպքի առթիվ նախապատրաստված նյութեր, այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության ամփոփ տեղեկագրից։

 

Ըստ այդ նյութերի՝ հրդեհի հետևանքով այրվել է համայնքի ղեկավարի աշխատասենյակի 3 աթոռը, շերտավարագույրները, վնասվել է 60 ք.մ. մակերեսով կախովի առաստաղը, քանդվել է համայնքի ղեկավարի աշխատասենյակը գրադարանից բաժանող միջնապատը:

 

Նյութական վնասը կազմում է 1.025.000 դրամ:

 

Հրդեհի առաջացման պատճառը և հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: