ՀՀ արտգործնախարարն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Ըստ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ համանախագահներ Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել են Բաքվում և Ստեփանակերտում կայացած հանդիպումների արդյունքները:
Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել առաջիկայում նախատեսվող հանդիպումների ժամանակացույցին:









