Իրանում ինքնաթիռ է կործանվել

11:29 • 13.07.12

Իրանի հյուսիսարևելյան Ղազվին քաղաքի մոտակայքում` Թեհրանից 165 կմ հեռավորության վրա երեկ չորս տեղանոց Cessna 172 Skyhawk ինքնաթիռ է կործանվել:


Ինչպես տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը, ինքնաթիռի 42-ամյա օդաչուն և  26-ամյա ուղևորը մահացել են ուսումնական թռիչքի ընթացքում:


Ինքնաթիռը պատկանել է տեղական Me'raj ավիաակումբին և ընկել է թռիչքից մի քանի րոպե անց: