Վրաստանը Ռուսաստանին սահմանակից շրջանում բարձրակարգ խաղատուն է հիմնում, որը նաև ազատվում է հարկերից
Վրաստանի կառավարությունը Ռուսաստանի հետ սահմանակից Կազբեգիի շրջանում բարձրակարգ խաղատուն է բացում, որը կազատվի տարեկան հաստատված հարկից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Գործակալությունը հղում կատարելով վրացական ԶԼՄ-ներին՝ հաղորդում է, որ համապատասխան հրաման է ստորագրել երկրի նոր վարչապետ Վանո Մերաբիշվիլին:
Վրաստանում տասնյակ խաղատներ են գործում զբոսաշրջային գոտիներում և դրանք պետական գանձարանը հսկայական գումարներ են լցնում: Յուրաքանչյուր խաղատան հաստատագրված տարեկան հարկը տատանվում է 100 հազարից մինչև 5 մլն լարի (1.65 լարին – 1 դոլար):
Հիշեցնենք, որ ՌԴ գրեթե ողջ տարածքում խաղատները արգելված են: Ինչու են հատկապես այդ գոտում նման շքեղ խաղատուն կառուցում և ինչ նկատառումներով է այն ազատվում հարկերից, Վրաստանի ԶԼՄ-ները չեն հաղորդում, սակայն վրացական փորձագետները հայտատարում են, որ դրա շարժառիթները ակնհայտ են:
Նման կերպ Վրաստանը ցանկանում է Ռուսաստանից մեծ քանակով զբոսաշրջիկների մուտք ապահովել և ֆինանսական մեծ ներհոսք ստանալ:









