Մոլդովայում արգելվեցին կոմունիստական խորհրդանիշները

01:05 • 13.07.12

Մոլդովայի խորհրդարանը դատապարտել է կոմունիստական վարչակարգի հանցանքները նախկին Մոլդովական ՍՍՀ-ում և արգելել է կոմունիստական խորհրդանիշների գործածությունը երկրի տարածքում, հաղորդում է BBC-ն:


Քաղաքական կուսակցությունների վերաբերյալ օրենքում կատարված լրացումները բացառում են քաղաքական կուսակցությունների կողմից «տոտալիտար քաղաքական վարչակարգերի» ատրիբուտների կիրառումը, որը, մասնավորապես, վերաբերվում է «մուրճ և մանգաղ»-ին:


Երկրի ընդդիմադիր Կոմունիստական կուսակցության ֆրակցիան լքել է խորհրդարանի դահլիճը՝ բողոքելով նման որոշման դեմ:
 

Ավելի ուշ, նրանց ղեկավար Վլադիմիր Վորոնինը, ով 2001-2009թթ. երկրի նախահագի պաշտոնն էր զբաղեցնում, հայտարարել է, որ ընդունված օրենքը կոմունիստական կուսակցությունը ընտրական դաշտից մեկուսացնելու փորձ է: