Մոնբլանում ձնահոսքի հետևանքով անհետ կորած լեռնագնացները հրաշքով փրկվել են (տեսանյութ)
Ֆրանսիական Մոնբլանի լեռներից մեկի` Մոն-Մոդիի լանջին տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով անհետ կորած բոլոր անձանց ոստիկանությունը հայտնաբերել է: Այս մասին հայտարարություն է տարածել լեռնային ժանդարմերիայի ներկայացուցիչ Շամոնի Էմանուել Վեգան: «Անհետ կորածների ցանկում այլևս ոչ ոք չի նշվում», - ասել է լեյտենանտ Վեգան` «Վեստի.Ռու»-ի հաղորդմամբ:
Մինչ ուշ երեկո փրկարարների ջանքերը 4 անհետ կորածներին հայտնաբերելուն էին ուղղված: Մի քանի ժամ առաջ հայտարարվեց, որ փրկարարական աշխատանքներն դադարեցվում են և կշարունակվեն առավոտյան, եթե եղանակային պայմանները նման հնարավորություն տան:
Սակայն որոշ ժամանակ անց պարզվեց, որ բոլոր փնտրվող անձիք ձնահոսքի տակ չեն մնացել, այլ փրկվել են հրաշքով: Նրանցից 2-ը վերջին պահին մտափոխվել և սարը չեն բարձրացել, իսկ մյուս 2-ը անսպասելի փոխել են ուղին և ընթացել են անվտանգ հատվածով:
Այսպիսով, այժմ կարելի է վստահ նշել, որ տարերային աղետին զոհ է գնացել 9 մարդ, այդ թվում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի և Իսպանիայի քաղաքացիներ:









