Օբամայի մոտոցիկլիստը մտադիր էր գնդակահարել նրա կնոջը

09:27 • 13.07.12

ԱՄՆ-ի ոստիկանության Վաշինգտոնի վարչության աշխատակցի դեմ հետաքննություն է սկսվել երկրի առաջին տիկին Միշել Օբամային` նրա սխառնալիքների առնչությամբ, գրում է Washington Post-ը:

 

Խոսքը Բարաք Օբամայի ավտոշարասյան մոտոցիկլիստի մասին է, որը իր գործընկերների շրջապատում հայտնել է նախագահի կնոջը գնդակահարելու ցանկության մասին: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա անգամ հեռախոսով ցուցադրել է այն զենքը, որը պատրաստվում է կիրառել: 

Նա առայժմ տեղափոխվել է վարչական աշխատանքի, սակայն շարունակում է ազատության մեջ մնալ:

 

Վաշինգտոնի պաշտոնական աղբյուրը՝ ոստիկանության ներկայացուցիչ Գվենդոլին Քրամփը հաստատել է, որ մոտոցիկլիստը իսկապես «ոչ տեղին մեկնաբանություններ» է արել:

 

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունում, որը պատասխանատու է երկրի առաջին դեմքերի անվտանգության համար, ևս հետաքննություն է սկսված: