Մուրացանի փողոցում վրաերթի են ենթարկել 77-ամյա մի կնոջ

13:12 • 13.07.12

Հուլիսի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մուրացանի փողոցի թիվ 113 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 77-ամյա մի կնոջ:

 

Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: