Սիրիական գյուղում կառավարական ուժերը մոտ 200 մարդ են գնդակահարել

08:34 • 13.07.12

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերը գրոհել են Համա մարզի Տրեմսեհ գյուղն ու, ըստ սիրիական ընդդիմության տեղեկությունների, այնտեղ ավելի քան 200 մարդու սպանել, որոնց մեածամասնությունը խաղաղ բնակիչներ են եղել:

Reuters-ի փոխանցմամբ, կառավարական ուժերը գյուղը նախ հրետակոծել են, ապա գրոհել տանկերով ու մարտական ուղղաթիռներով, ինչից հետո արդեն Ասադի կողմնակից պարտիզանները ներխուժել են գյուղ ու սկսել սպանդը:

 

Վերջին շրջանում հաճախ է հաղորդվում խաղաղ բնակչության վրա ասադականների լայնածավալ գրոհների մասին, մասնավորապես, մայիսի 25-ին Հուլա քաղաքը երկարատև հրետակոծման էր ենթարկվել, իսկ հունիսի 8-ին Համա մարզի Էլ-Քուբեյր բնակավայրում նմանատիպ գրոհի հետևանքով զոհվել էր ավելի քան 80 մարդ: