Խաչիկյան փողոցում այրվել է փայտե տնակ
08:47 • 13.07.12
Հուլիսի 13-ին, ժամը 03.53-֊ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խաչիկյան փողոցում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խաչիկյան փողոցի թիվ 7 տան մոտակայքում այրվում է փայտե տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.15-֊ին, մարվել` 04.43-֊ին: Ամբողջությամբ այրվել է փայտե տնակը գույքով (30 քմ):
Placeholder









