Վաշինգտոնը խստացնում է Իրանի դեմ պատժամիջոցները

05:32 • 13.07.12

ԱՄՆ-ն որոշում է կայացրել Թեհրանի դեմ պատժամիջոցները խստացնելու վերաբերյալ, որոնք ուղղված են նրան, որ Իրանին ստիպեն հրաժարվել իր միջուկային ծրագրի զարգացումից, հաղորդում է BBC-ն:


Այս անգամ Վաշինգտոնը պատժամիջոցներ է մտցրել որոշ ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք Սպիտակ տան կարծիքով, Թեհրանին աջակցել են միջուկային զենքի նախագծման հարցում:


ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է նաև, որ բացահայտվել են մի շարք կեղծ ընկերություններ և բանկեր, որոնց օգնությամբ Իրանին հաջողվել է շրջանցել որոշ մինչ այժմ գործող պատժամիջոցներ:


Վաշինգտոնում կարծում են, որ իրանական միջուկային ծրագիրը ուղղված է միջուկային զենքի ստեղծմանը, իսկ Թեհրանը պնդում է, որ այդ ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: