Գեներալ Սեյրան Սարոյանի թիկնազորը երթևեկում է առանց ամրագոտու (լուսանկարներ)
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկն այսօր ֆիքսել է «Մերսեդես » մակնիշի 20 VV 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդին՝ մեքենան առանց ամրագոտու վարելու ժամանակ:
Գ. Շամշյանին հայտնի է դարձել, որ մեքենան գրանցված է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ Պետրոս Սահակյանի անվամբ:
Էջմիածինցիները Գ. Շամշյանին հայտնել են, որ նշված ավտոմեքենան հաճախակի ուղեկցում է ԱԺ պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանին և այն վարում են նրա թիկնազորի անդամները:
Ֆոտոլրագրողը մեքենան լուսանկարել է Աշտարակից դեպի Էջմիածին ճանապարհին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









