Բուլղարական օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել, 3 ավտոբուս է այրվել, կան զոհեր

20:46 • 18.07.12

Բուլղարական Բուրգաս քաղաքի օդանավակայանում ուղևորներով լի ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել, որից առաջացած հրդեհը արագ տարածվել է և բռնկել այդ և ևս 2 ավտոբուսներ, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով Բուլղարիայի ՆԳՆ-ին: Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են, որ ուղևորների շարքում շատ են եղել Իսրայելի քաղաքացիներ:


Մինչ այս պահը առկա տեղեկությունների համաձայն՝ 40 ուղևորով ավտոբուսի պայթյունից 5 մարդ տեղում զոհվել է, վիրավորվել է` 20-ը:


«Ես միայն կարող եմ հաստատել այն փաստը, որ Բուրգաս օդանավակայանում պայթյուն է եղել», - հայտարարել է երկրի ՆԳՆ-ի մամուլի քարտուղարը:


Բուլղարական BNR ռադիոկայանը հաղորդում է միանգամից 3 ավտոբուսներում պայթյունի մասին, որոնցում իսրայելական զբոսաշրջիկներ են եղել, սակայն այս տեղեկության պաշտոնական հաստատում դեռ չկա:


Բուրգասի օդանավակայանը տվյալ պահին փակ է և շրջափակված է: Բոլոր չվերթները ուղղորդվում են Վարնայի օդանավակայան:
 

В то же время болгарское агентство БГНЕС сообщает, что погибли пять человек
Агентство уточняет, что взрыв прогремел на автостоянке аэропорта, недалеко от терминала прилета