Արաբկիրում աղբահանության խնդիրները շարունակում են անհանգստություն պատճառել բնակիչներին (լուսանկարներ)
Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի տեսախցիկը այսօր՝ հուլիսի 18-ին Երևանի Արաբկիր համայնքում՝ Փափազյան փողոցում գտնվող «Մալականների սադ» կոչվող այգու հարևանությամբ ֆիքսել է աղբի կուտակումներ: Բնակիչները Շամշյանին գանգատվել են, որ աղբը պարբերաբար կուտակվում է և գարշահոտություն առաջացնում շրջակայքում: Նրանք ասել էն, որ երեխաներին հաճախ երեկոյան զբոսանքի են տանում այգի, բայց հիմա աղբի պատճառով դա անել հնարավոր չէ:
Բնակիչները հույս են հայտնել, որ Գ. Շամշյանի հրապարակումը կնպաստի կարճ ժամանակում իրավիճակը շտկելուն:









