Աֆղանստանում ՆԱՏՕ-ի 22 բեռնատար է ոչնչացվել

17:13 • 18.07.12

Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչության հետևանքով ոչնչացվել են ՆԱՏՕ-ի 22 բեռնատար մեքենաներ: Ըստ նախնական տեղեկությունների` պայթեցվել են ՆԱՏՕ-ի զորամիավորումներ բենզին տեղափոխող բեռնատարները:


Պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի Սամանգան քաղաքի մոտակայքում: Մեքենաները կայանված են եղել Ռաբատաք շրջանում, որտեղ վարորդները կանգնել են հանգստանալու:

Բենզին տեղափոխող մեքենաներից մեկը պայթեցվել է, իսկ մյուսների վրա կրակ է բացվել:

Ավելի վաղ` այս շաբաթվա ընթացքում ՆԱՏՕ-ի ևս 3 բեռնատարներ էին ոչնչացվել Քաբուլից հարավ: