Բյուրականի ձորում հայտնաբերվել են մարդու մարմնի մասեր (լուսանկարներ)

21:15 • 18.07.12

Այսօր՝ հուլիսի 18-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ոստիկանության Աշտարակի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Բյուրականի ձորում մահացած մարդու մարմնի մասեր կան:


Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Բյուրականի ձոր են ժամանել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ-քննչական խմբերը:

Տեղում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Արագածոտնի մարզի փրկարարական խումբը:

Հայտնաբերվել է տղամարդու մարմնի մասեր՝ ոսկրացած վիճակում: Մարմնից 50-60 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է շորեր:

Ոստիկանությունը փորձում է պարզել հանգամանքները, ինչպես նաև նշված մարմնի ինքնությունը:



  Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի