Սիլվեստեր Ստալոնեն վստահ է, որ իր որդուն սպանել են. պարզելու համար նա հայտնի մասնավոր խուզարկուի է վարձել

20:55 • 18.07.12

Սիլվեստեր Ստալոնեն վստահ է, որ իր ավագ որդուն` Սթեյջին սպանել են: Այդ նպատակով նա որոշել է ինքնուրույն պարզել, թե որն է որդու մահվան իրական պատճառը և ում կարող է այն ձեռնատու լինել:


Այդ նպատակով հռչակավոր դերասանը դիմել է հայտնի մասնավոր խուզարկու Սքոթթ Ռոսսին, ով ավելի վաղ քննել է Մայքլ Ջեքսոնի մանկապղծության մեջ մեղադրանքների և Ռիհանային նրա նախկին ընկերոջ կողմից ծեծի ենթարկելու գործերը:


Նախօրեին Ստալոնեն իր եղբոր՝ Ֆրենկի և քննչական խմբի ներկայացուցչի հետ հանդիպել է խուզարկուի հետ իր բնակարանում, հաղորդում է LifeNews-ը:


Խուզարկուի առջև խնդիր է դրված պարզել նրանց ցանկը, ում կարող է ձեռնատու լինել 36-ամյա Սթեյջի մահը, արդյոք թմրադեղեր օգտագործել է տղան, ինչ է կատարվել նրա տանը վերջին շաբաթվա ընթացքում, և ում հետ է նա շփվել:


Պետք է նշել, որ ոստիկանությունը Սթեյջի դիտավորյալ սպանության որևէ ապացույց կամ հետք դեռ չի հայտնաբերել:


Հիշեցնենք, որ Սթեյջ Ստալոնեն մահացած էր հայտնաբերվել Լոս-Անջելեսի իր տանը հուլիսի 13-ին: Դեպքի վայր ժամանած բժիշկները փորձել էին նրան փրկել, սակայն կես ժամ անց հայտարարվել էր նրա մահվան վերաբերյալ:


Սեյջի մահվան պատճառ կարող էր լինել ստոմատոլոգիական բարդ վիրահատությունը, որն իրականացվել էր նրա մահից 2 շաբաթ առաջ, այս լուրը հայտնել էր Սեյջի մայրը` պատմելով, որ որդին մահացել է ուժեղ ատամանացավից, որը փոքր ինչ մեղմելու համար անընդհատ ցավազրկողներ էր ընդունել: