Սիրիայի նոր պաշտպանության նախարարը հայտարարում է, որ Դամասկոսի պայթյունը զինվորականներին չի կարող վախեցնել

20:50 • 18.07.12

Սիրիայի մայրաքաղաքում ազգային անվտանգության շենքում տեղի ունեցած պայթյունը չի վախեցնի Սիրիական զինվորականներին և նրանց չի կարող ստիպել հրաժարվել ահաբեկիչների դեմ պայքարից: Այս մասին այսօր հայտարարել է երկրի նոր պաշտպանության նախարար Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրիջը, ում հայտարարությունը վկայակոչում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


Այսօր նախագահ Բաշար Ասադը ալ-Ֆրիջին երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում է նշանակել, այդ պաշտոնը նախկինում զբաղեցնող պայթյունի հետևանքով Դամասկոսում զոհված Դաուդ Ռադջխայի փոխարեն:


«Պայթյունը զինվորականներին չի ստիպի հրաժարվել ահաբեկիչների դեմ պայքարը շարունակելուց և հայրենիքը պաշտպանելուց»,- հայտարարել է նախարարը:


Նա նաև հայտարարել է, որ անմիջապես պայթյունից հետո միջազգային և արաբական մի շարք ԶԼՄ-ներ սուտ տեղեկություններ են տարածել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Նման գործողությունների նպատակը երկրում հակամարտության հետագա լարումն է:
 

Ամենայն հավանականությամբ, նախարարը խոսել է Սիրիական զինվորականների բանակը զանգվածային դասալքելու լուրերի մասին, որը արբանյակային արաբալեզու հեռուստաալիքների մատուցմամբ տարածվեց մի շարք միջազգային լրատվամիջոցներով: