Անթալիայում ռուս զբոսաշրջիկներ են վթարի ենթարկվել

14:55 • 19.07.12

Ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը Թուրքիայում վթարի է ենթարկվել,11 մարդ տեղափոխվել են հիվանդանոց:


Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը` Անթալիայի ռուսական հյուպատոսարանից տեղեկացրել են, որ առավոտյան Սերիկ քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներին Անթալիայի օդանավակայան տեղափոխող ավտոբուսը:

 

Վթարի արդյունքում ավտոբուսում գտնված Ռուսաստանի 12 քաղաքացիներից 11-ը տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակը լավ է և այսօր կարող են վերադառնալ հայրենիք, սակայն դրա ժամկետն անհայտ է. մինչ նրանք հիվանդանոցում են եղել, ինքնաթիռն արդեն թռել է: