Գեներալ Սեյրան Սարոյանի թիկնազորի անդամը ենթարկվեց վարչական պատասխանատվության (լուսանկարներ)
Երեկ Tert.am-ը տեղեկացրել էր, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկ ֆիքսել էր «Մերսեդես » մակնիշի 20 VV 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդին՝ մեքենան առանց ամրագոտու վարելու ժամանակ:
Գ. Շամշյանին հայտնի էր դարձել, որ մեքենան գրանցված է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ Պետրոս Սահակյանի անվամբ:
Էջմիածինցիները Գ. Շամշյանին հայտնել էին, որ նշված ավտոմեքենան հաճախակի ուղեկցում է ԱԺ պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանին և այն վարում են նրա թիկնազորի անդամները:
Ֆոտոլրագրողը մեքենան լուսանկարել էր Աշտարակից դեպի Էջմիածին ճանապարհին:
Այսօր արդեն, Գ. Շամշյանին հայտնի է դարձել, որ նշված մեքենայի վարորդը Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









