Մեծ Բրիտանիան սառեցրել է Բաշար ալ Ասադի 160 մլն դոլար ունեցվածքը
Մեծ Բրիտանիան սառեցրել է Բաշար ալ Ասադի և նրա կառավարության շուրջ 160 մլն դոլար արժողությամբ ակտիվները. տեղեկացնում է BBC-ն:
Այդ ակտիվների մեծ մասը նախագահ Բաշար ալ Ասադի հետ կապ ունեցող ընկերությունների և ֆիզիկական անձանց բանկային հաշիվներ են:
Փորձագետների տվյալներով` Սիրիայի նախագահն ու նրա մերձավորներն ընդհանուր հաշվով 1.6 մլրդ դոլարի ակտիվներ ունեն: Սակայն այդ միջոցների մեծ մասը պահվում է այնպիսի երկրներում, որոնք Դամասկոսի դեմ պատժամիջոցներ չեն կիրառում:









