Բաքվում ռազմաբազա է այրվել

16:15 • 19.07.12

Այսօր այրվել է Բաքվի Ղարադաղի շրջանում  գտնվող Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ռազմական բազան. տեղեկացնում է Trend գործակալությունը:


Հրդեհը մարելու ընթացքում վնասվել են փրկարար ծառայության երեք աշխատակիցներ: Նրանցից երկուսն այրվածքներ են ստացել, իսկ մեկը թունավորվել է ծխից:

 

Հրդեհը բռնկվել է ռազմաբազայի զինամթերէի պահեստում:

 

Դեպքի վայրում աշխատել է հրշեջ մի քանի հաշվարկ, ինչպես նաև ուղղաթիռներ: