450 տարվա փաստաթուղթը վկայում է Բեռլինի` մեկ այլ քաղաքին 112 մլն եվրո պարտքի մասին
Գերմանիայի արևելյան Միտենվալդե փոքրիկ քաղաքը շուտով կարող է դառնալ աշխարհի ամենահարուստ քաղաքներից մեկը, եթե Բեռլինը համաձայնի վճարել 450 տարի առաջ վերցրած պարտքը, հայտնում է Reuters-ը:
Բանն այն է, որ քաղաքի պահոցում հայտնաբերվել է մի վկայական, որն ապացուցում է, որ 1562թ.-ի մայիսի 28-ին Բեռլինը Միտելվանդեից 400 գուլդերն է պարտք վերցրել ` տարեկան 6% տոկոսադրույքով:
Մասնագետները հաշվարկել են, որ մայրաքաղաքի պարտքը կազմում է 11 200 գուլդերն, ինչը համարժեք է ներկայիս 112 մլն եվրոյին: Թեպետ վկայականի վրա բացակայում է կնիքը, սակայն այն հայտնաբերած պատմաբան Վերա Շմիդտը պնդում է, որ փաստաթուղթն իրական է և դեռևս օրենքի ուժ ունի:
Այժմ Շմիդտը և Միտենվալդեի քաղաքապետ Ուվե Պֆայֆերը դիմել են Բեռլինի քաղաքային իշխանություններին` պարտքը ստանալու խնդրանքով:









