Իսրայելը Իրանին է մեղադրում Բուրգասի ահաբեկչության մեջ, և խոստանում է ողջ ուժով պատասխանել

00:50 • 19.07.12

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանին և «Հեզբոլահին» է մեղադրում Բուլղարական Բուրգաս քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների կազմակերպման մեջ և խոստանում է «պատասխանել ողջ ուժով», հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


Պայթյունի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 7-ի, ևս 30 մարդ վիրավոր են:
«Բոլոր հետքերը տանում են Իրան… Իսրայելը կպատասխանի իրանական ահաբեկչությանը իր ողջ հզորությամբ», - ասվում է Իսրայելի կառավարության ղեկավարի հայտարարության մեջ:


Վարչապետի գրասենյակը հաղորդել է, որ կառավարության ղեկավարն այս պահին անհապաղ խորհրդակցություն է անցկացնում ահաբեկչության հետ կապված:


Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոբուսը օդանավակայանից պետք է տեղափոխեր իսրայելացի զբոսաշրջիկների խումբը:


Իր հերթին «Հեզբոլահ» շարժումը հերքել է կազմակերպության մասնակցությունը ավտոբուսի պայթյունին:
«Մեր հասցեին Իսրայելի մեղադրանքները ծիծաղ են առաջացնում: Մեր շարժումը զբոսաշրջիկների դեմ պայքար չի մղում»,- հայտարարել է շարժման ներկայացուցիչը: