Ցուցարարները փորձել են գրավել Եգիպտոսում Սիրիայի դեսպանատունը

08:28 • 19.07.12

Մի քանի հարյուր ցուցարարներ երեկ գիշեր փորձել են գրավել Եգիպտոսում Սիրիայի դեսպանատունը: Կահիրեի ոստիկանությանը, սակայն, հաջողվել է հետ մղել հարձակումը:

Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, այդ ընթացքում բախումներ են սկսվել Եգիպտոսի սիրիական համայնքի ներկայացուցիչների և երկրի անվտանգության ուժերի միջև:
 

Ցուցարարները նախ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի, հակակառավարական կարգախոսներ են վանկարկել, ապա փորձել են շրջանցել ոստիկաններին և մտնել դեսպանատան շենք:

 

Հավաքվածներին ցրելու համարիրավապահներն արցունքաբեր գազ է կիրառել: Կահիրեի ոստիկանության ներկայացուցչի խոսքերով` անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 14 մարդ: Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան:

 

Այս տարի նման միջադեպ Կահիրեում Սիրիայի դեսպանատան մոտ տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ: