Կալիֆորնիացին, ով 18 տարի առաջ փորձել էր բռնաբարել 4-ամյա երեխային, ձերբակալվել է
Կալիֆորնիացի 65-ամյա Ջեֆրի Ռիդ Փարիշը, ով 18 տարի թաքնվել է ոտիկանությունից՝ 4-ամյա աղջկա նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար, ձերբակալվել է Գվատեմալայում, գրում է Reuters-ը:
Ինչպես հայտնել է Գվատեմալայի ոստիկանությունը, Փարիշը ապրում էր Գվատեմալայի Փանաչաչել քաղաքում՝ «Բլայք» կեղծանվան տակ:
Փարիշը անհետացել էր 1994թ-ին, երբ Սանտա-Բարբարայի դատարանում ընթհանում էր իր դատավարությունը:









