ԼՂՀ նախագահական ընտրություններում ժամը 11.00-ի դրությամբ գրանցվել է քվեարկության 26.2% արդյունք
Այսօր ժամը 12:00-ին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը հրապարակել է ԼՂՀ ԿԸՀ հաղորդագրությունը ԼՂՀ 2012թ. նախագահական ընտրություններում քվեարկության ընթացքի մասին` ժամը 11:00-ի դրությամբ:
Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից: Ըստ այդմ այդ ժամի դրությամբ արդեն իսկ մասնակցել է ընտրության իրավունք ունեցող արցախցիների 26.2%-ը:
Ստորեւ ներկայացվում են ԼՂՀ ԿԸՀ հրապարակած տվյալները քվեարկության ընթացքի մասին:










