Գերմանիայում զուգարանակոնքերի թանգարան է բացվել

16:08 • 19.07.12

Գերմանուհի Էլիզաբեթ Հեսսեն Վասբյուլե քաղաքում բացել է զուգարանակոնքերի թանգարան, որտեղ բացի դրանցից ներկայացված են նաև տարբեր դարաշրջանների գիշերանոթներ, գրում է Euromag-ը:

 

Թանգարանում տեղ գտած շուրջ 500 նմուշները Հեսսեն սկսել է հավաքել վերջին 20 տարվա ընթացքում: Կոլեկցիոները նշել է, որ արտասովոր թանգարանի բացման նպատակը` նախևառաջ զբոսաշրջիկներին գրավելն է:

Թանգարանի համար համապատասխան շենք չգտնելու պատճառով` Հեսսեն որոշել է ցուցադրել դրանք իր իսկ նկուղում: Զուգարանակոնքերն ու գիշերանոթները տեղադրված են դարակների վրա:

Այստեղ կարելի է տեսնել նաև զուգարանի թղթի ամենահին նմուշներից մեկը: