Հոլի Բերրին նկարահանման ժամանակ ստացած վնասվածքից ծանր վիճակով հոսպիտալացվել է
Օսկարակիր դերասանուհին գլխի վնասված է ստացել և տեղափոխվել ԱՄՆ Լոս-Անջելեսի հիվանդանոց, հաղորդում է Life News-ը:
Հոլիվուդյան աստղը ուժեղ վնասվածք է ստացել ասֆալտին ընկնելու պատճառով` The Hive ֆիլմի նկարահանումների ժամանակ, որում նրան է վստահված գլխավոր դերը:
Նախնական տեղեկություններով, կռվի դրվագի նկարահանման պահին դերասանուհին սայթաքել է, վայր ընկել, գլուխը խփել գետնին և վնասել:
Բերրիին անհապաղ հոսպիտալացրել են Բևերլի Հիլզի Cеdars Sinai բժշկական կենտրոն:
Բժիշկները հայտնել են, որ դերասանուհու կյանքին վտանգ չի սպառնում:









