Range Rover Evoque-ին վայրագ հանդերձանք են տվել Hamann-ի մասնագետները (լուսանկարներ)
Hamann-ի թյուներները գնահատելով Range Rover-ի մոդելային շարքի նոր ոճայնությունը՝ իրենց սեփական պատկերացումն են առաջարկել քրոսովեր Evoque-ի վերաբերյալ:
Hamann-ի ինժեներների կարծիքով ավելի զարգացած աերոդինամիկ փաթեթը և ավելի հզոր շարժիչը քրոսովերին առավել վայրագություն, առնականություն և սպորտայինություն կհաղորդեն:
Բացի վերոհիշյալ որակներից, Range Rover Evoque-ի առավելությունների շարքում նշվում է նաև «մկանայնությունը»` նոր արտաքին փոփոխությունների հաշվին մեքենայի լայնքը ավելացել է 70սմ դիմացից և 80սմ հետևի անվակամարների հատվածում: Բացի այդ նոր լուծումներ են ստացել դիմացի բամպերը` լուսադիոդային ներդիրներով, կողային ոտնակները, կատարելագործված հետին բամպերը, որի կենտրոնում արտամղման համակարգի ելուստն է և բեռնախցիկի վերևում հսկայական հակաթևը:
Hamann-ի ինժեներները կատարելագործել են Evoque-ի համար առաջարկվող բոլոր ուժային ագրեգատները, ավելացնելով դրանց արտադրողականությունը: Դրա համար պարզ բաղադրատոմս է կիրառվել` սպորտային արտամղման համակարգ, կառավարման նոր ծրագիր և մեծ ներհոսք ապահովող օդազտիչներ: Արդյունքում 240 ձիաուժ շարժիչը ևս 38 ձիաուժ է ստացել, դիզելները` 31 ձիաուժ և 65 Նմ:
Նախագիծը եզրափակվում է նոր կախոցներով, որոնք 30մմ իջեցված են, մինչև 22 դույմ անվասկավառակների շքեղ և էքստրավագանտ ընտրանիով, և սրահի անհատականացման լայն հնարավորություններով:









