Հրանուշ Հակոբյանն ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի դեսպանին

16:42 • 19.07.12

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:

 

Ըստ նախարարության մամուլի հաղորդագրության՝ նախարարը, ողջունելով դեսպանին, ընդգծել է Քուվեյթի իշխանությունների ջերմ վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ:

 

Հրանուշ Հակոբյանը և դեսպան Ալ-Քաբանդին քննարկել են Երևանում «Քուվեյթահայ համայնքի օրեր» ծրագիր իրականացնելու, քուվեյթահայ համայնքի պատմության մասին գրքի տպագրության, «Հայերի հետքը Քուվեյթում» ֆիլմի նկարահանման հնարավորությունները:

 

Անդրադարձ է եղել նաև կրթական, մշակութային և տնտեսական համատեղ միջոցառումներ իրականացնելու հեռանկարներին: Դեսպան Ալ-Քաբանդին մասնավորապես նշել է, որ Հայաստանը բավական գրավիչ է զբոսաշրջիկների համար:

 

Հանդիպման ավարտին կողմերը միմյանց հանձնել են հուշանվերներ: