ԼՂՀ ընտրությունները ցույց են տալիս երկրում ժողովրդավարության իրական աստիճանը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը այսօր քվեարկել է Ստեփանակերտի թիվ 24 ընտրատեղամասում, այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բակո Սահակյանը կարևորել է ընտրությունների դերը Արցախի Հանրապետության կյանքում՝ հավելելով, որ դրանք ցույց են տալիս երկրում ժողովրդավարության իրական աստիճանը, Արցախի հավատարմությունը միջազգային նորմերին ու չափանիշներին:
Բակո Սահակյանի կարծիքով՝ այս անգամ ևս Արցախում հաջողվել է բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնել նախընտրական քարոզարշավը` բոլորի համար հավասար պայմաններում, ազատ ու թափանցիկ:
Ինչ վերաբերում է իր ընտրությանը, ապա գործող նախագահը նշել է, որ իր քվեն տվել է միասնության, համատեղ աշխատանքի, հզոր ու անկախ պետության կառուցման օգտին:









