Արտգործնախարարության աշխատակիցը ոչ սթափ վիճակում բախվել է «ՎԱԶ-21083»-ին և «Տոյոտա-Պրադո»–ին (լուսանկերներ, տեսանյութ)
Այսօր՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21-ի սահմաններում «ԳԱԶ-3110» մակնիշի 018 ԼԼ 60 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 38-ամյա Հովհաննես Փափազյանը Շիրակի փողոցում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել 28-ամյա Անդրանիկ Պետրոսյանի վարած «ՎԱԶ-11083» մակնիշի Լ 1508 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել 44-ամյա Ալինա Դանիելյանի վարած «Տոյոտա-Պրադո» մակնիշի 77 ԼР 577 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ԳԱԶ-3110» ավտոմեքենան սպասարկում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, իսկ վարորդը գտնվում էր ոչ սթափ վիճակում, նույնիսկ ոտքի վրա կանգնել չէր կարողանում և անընդհատ ասում էր, թե «ոչինչ, կարևորը մարդ չի մեռել»:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները ավագ տեսուչ Գևորգ Ներսիսյանի գլխավորությամբ:
Սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի ՃՈ հետաքննիչը. վթարի վայրում հավաքվածները ՃՈ աշխատակիցներին հայտնել են, որ «Տոյոտա-Պրադոյի» ուղևորներից անչափահաս մի երեխայի տեղափոխել են հիվանդանոց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









