ՄԻ պաշտպանը ստորագրել է համագործակցության հուշագիր Օքսֆամի հետ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը համագործակցության հուշագիր է ստորագրել «Օքսֆամ» բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի հետ՝ հաստատելով համագործակցության լայն շրջանակ Մարդու իրավունքների պաշտպանի մարզային գրասենյակների և «Օքսֆամի» կողմից Վայոց Ձորի, Սյունիքի, Շիրակի և Տավուշի մարզերում հիմնված քաղաքացիական կենտրոնների (ՔԿ) միջև:
Հուշագիրը կնքվել է 6 տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը իրականացնելու են մարդու իրավունքների՝ մասնավորապես քաղաքական, քաղաքացիական, տնտեսական և սոցիալական իրավունքների ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի մշակում, խնդիրների լուծմանն ուղղած մարտավարության մշակում, օրենսդրության մեջ առկա բացերի շտկմանն ուղղված առաջարկների ներկայացում, ինչպես նաև հասարակության իրազեկում տվյալ խնդիրների վերաբերյալ:









