Կազանում պայթեցվել է Թաթարստանի մուֆթիի մեքենան, իսկ տեղակալը սպանվել է
Այսօր առավոտյան Կազանում պայթեցվել է Թաթարստանի գլխավոր մուֆթի Իլդուս Ֆայզովի ծառայողական ավտոմեքենան. տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Անհայտ անձը պայթեցրել է հոգևոր գործչի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինս վիրավորվել է, սակայն կենդանի է մնացել:
Բացի այդ, այս դեպքից ավելի վաղ Կազանում սպանվել է նաև մուֆթիի տեղակալը` Վանուլլա Յակուպովը: Առավոտյան ժամը 10-ի սահմաններում` տնից դուրս գալու ընթացքում նրա վրա կրակ են բացել և նա տեղում մահացել է ստացած վնասվածքներից:









