Նար–Դոս փողոցի 75 շենքում 87-ամյա բնակչին գտել են մահացած

13:12 • 19.07.12

Հուլիսի 18-ին՝ ժամը 12.33-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի 75 շենքի 127 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Բացելով նշված բնակարանի դուռը` փրկարարները խոհանոցում հայտնաբերել են 1925 թ. ծնված Հարություն Գրիգորյանի դին: