Դավութօղլուին մատով կանչելն ավանդույթ է դառնում (տեսանյութեր)
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` Մոսկվա կատարած այցի ընթացքում ուղեկցող արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հերթական անգամ սկանդալի մեջ է ընկել:
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձեռքի շարժումով իր մոտ է կանչել Դավութօղլուին, ինչը թուրքերին հիշեցրել է ամիսներ առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նմանատիպ ժեստը:
Թուրքերը Պուտինի ժեստը որպես վիրավորանք են ընկալել` ուղղված երկրի արտգործնախարարին:









