Պուտինը և Օբաման քննարկել են Սիրիայի իրավիճակը

00:39 • 19.07.12

Այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:


«Նախագահ Օբաման Կուբանի աղետալի ջրհեղեղի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել», - ասել է Պեսկովը:

 

Նրա խոսքով, ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացված Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ ընթացող երկխոսության համատեքստում, Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման «հանգամանորեն քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, և փաստել, որ դրությունը գնալով սրվելու միտում ունի»: