Վախճանվել է Եգիպտոսի նախկին փոխնախագահ Օմար Սուլեյմանը
եգիպտոսի նախկին փոխնախագահ և երկրի հետախուզության պետ Օմար Սուլեյմանը վախճանվել է ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքի հիվանդանոցներից մեկում: Այս մասին հայտնում է եգիպտական «Նայլ» հեռուստաընկերությունը:
«Նա իրեն շատ լավ էր զգում: Ամեն ինչ հանկարծակի տեղի ունեցավ, երբ նա բժշկական քննություն էր անցնում»,- ասել է Սուլեյմանի օգնական Հուսեյն Քամալը, չմանրամասնելով մահվան պատճառները:
Նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մերձավոր Սուլեյմանը նախատեսում էր մասնակցել վերջերս անցկացված նախագահական ընտրություններին, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէր գրանցել նրա թեկնածությունը` «իր աջակցության ստորագրությունների հավաքման ընթացքում խախտումների համար»:









