Թայվանցին մահացել է 40 ժամ անընդմեջ համակարգչային խաղ խաղալուց հետո
Թայվանի հարավում Չունագ ազգանունով 18-ամյա մի երիտասարդ ուշագնաց է եղել և մահացել` 40 ժամ անընդմեջ համակարգչային խաղ խաղալուց հետո, գրում է One News Page-ը:
Ներկաներից մեկի պատմելով` Diablo 3 խաղալու 2 օրում Չունագն ընդհանրապես սնունդ չի ընդունել, իսկ 40 ժամ անց վեր կենալուց հետո անշնչացած ընկել է: Երիտասաարդին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, սակայն արդեն ուշ է եղել:
Ըստ մասնագետների` սննդի երկարատև չընդունումը և նստած դիրքը առաջացրել են սրտաանոթային խնդիրներ, ինչի հետևանքով էլ վրա է հասել մահը:









