Տանզանիայի մոտակայքում լաստանավ է խորտակվել. 30-ից ավելի զոհ
Տանզանիայի ափերից ոչ հեռու լաստանավ է խորտակվել, ինչի հետևանքով զոհվել է տարբեր տվյալներով 27-31 մարդ:
Լաստանավը դուրս էր եկել Զանզիբարից և ուղևորվել է Դար էս Սալամ նավանագիստ և դրա վրա ավելի քան 280 մարդ է եղել:
Նրանցից 145-ը փրկվել և ափ են դուրս բերվել, սակայն շուրջ 100-ի ճակատագիրը դեռևս անհայտ է:
Զանզիբարի տրանսպորտի նախարար Համադ Մասուդ Համադը հայտարարել է, որ ջրից դուրս են բերվել երկու օտարերկրացիների մարմիններ:
Պաշտոնական տվյալներով` լաստանավի վրա եղել են 12 օտարերկրացիներ:
Չի բացառվում, որ վթարի պատճառը լաստանավի գերբեռնվածությունն է եղել: Շրջանառվող վարկածներից մեկն էլ այն է, որ դադարել է գործել լաստանավի շարժիչը, սակայն հստակ պատճառը հայտնի կդառնա հետաքննությունից հետո:









