Տիմոշենկոյի մոտ մաշկային նոր հիվանդություն է ի հայտ եկել
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոյի պնդմամբ` իր պաշտպնայալի մոտ մաշկային նոր հիվանդություն է առաջացել, հայտնում է vesti.ru-ն:
Վլասենկոյի խոսքերով` Տիմոշենկոյի մարմնի կեսը ծածկած ցանի առաջացման պատճառները չեն կարողացել պարզել Խարկովի հիվանդանոցի բժիշկները, որտեղ նախկին վարչապետը այժմ գտնվում է: Նա նաև պատմել է, որ 2 շաբաթ առաջ ի հայտ եկած ցանի պատճառով դադարեցվել է ողնաշարի ճողվածքի դեմ մինչ այդ իրականացվող բուժումը:
Տիմոշենկոն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով: Այժմ նա մեղադրվում է հարկերի վճարումից խուսափելու մեջ:









