Գետափ-Մարտունի ավտոճանապարհին «Շևրոլե Նիվա»-ն գլորվել է ձորը, կա 3 վիրավոր (լուսանկարներ)

14:07 • 19.07.12

Այսօր՝ հուլիսի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03.30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 42-ամյա Նորայր Բեգլարյանը, վարելով «Շևրոլե Նիվա» մակնիշի C 868 KX 34 համարանիշի ավտոմեքենան, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ, բախվել բետոնե էլեկտրասյանը և մոտ 100 մետր շրջվել ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ՝ նույնպես ՌԴ քաղ բնակիչներ 36-ամյա Լիլիթ Հովհաննիսյանը, 14-ամյա Անժելա Բեգլարյանը, ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել Եղեգնաձորի բժկական կենտրոն:


Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Կարեն Օհանյանի և 6-րդ վաշտի հետաքննիչ Լևոն Բաբայանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վաչճության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի Եղեգնաձորի քննչական բաժանմունքի քննիչ Սամվել Սարգսյանը: