Ճապոնիայում շոգի պատճառով հազարավոր մարդիկ են հոսպիտալացվել

08:48 • 19.07.12

Ճապոնիայում եղանակային պայմանների պատճառով անցյալ շաբաթվա ընթացքում 5 մարդ զոհվել է, հիվանդանոց տեղափոխվել` 2.483 մարդ:


Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ավելի հաճախ` բարձր ջերմաստիճանի զոհերն են դարձել մարդիկ, ովքեր բացօթյա աշխատանք են կատարում` դաշտերում կամ շինհրապարակներում:


Հիվանդանոց տեղափոխվածների մեջ քիչ չեն նաև երեխաները, որոնց դպրոցական արձակուրդները դեռ չեն սկսվել, իսկ մարզական միջոցառումները տեղի են ունենում փողոցում:


Երկրում միջին ջերմաստիճանն անցել է 35 աստիճանը, իսկ ամենաբարձրը եղել է 38 աստիճան:


Օդերևութաբանները տեղեկացնում են, որ առաջիկա օրերին շոգ եղանակը կպահպանվի: