Ժամը 14.00-ի դրությամբ արցախցիների շուրջ կեսը մասնակցել է ընտրություններին
Այսօր՝ ժամը 15:00-ին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը հրապարակել է ԼՂՀ ԿԸՀ հաղորդագրությունը ԼՂՀ 2012թ. նախագահական ընտրություններում քվեարկության ընթացքի մասին` ժամը 14:00-ի դրությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԿԸՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
Ստորև ներկայացվում են ԼՂՀ ԿԸՀ հրապարակած տվյալները քվեարկության ընթացքի մասին:
ԼՂՀ ԿԸՀ-ից տեղեկացնում են նաև, որ հաղորդագրությունը քվեարկության ընթացքի վերաբերյալ կհրապարակվի յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ: Համաձայն գործող օրենսդրական նորմի, քվեարկության փուլը կավարտվի ժամը 20:00-ին:
Նշենք, որ ժամը 11.00-ի դրությամբ գրանցվել էր 26.2% ակտիվություն:
.jpg)









