Նոր արագաչափ՝ Սևան-Երևան ավտոճանապարհին

20:10 • 20.07.12

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:


Մասնավորապես, 2012 թվականի հուլիսի 24-ից գործարկվելու է Երևան-Սևան ավտոճանապարհի 28.5-րդ կմ-ին (Սևանից դեպի Երևան ուղղության վրա) նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:


Միաժամանակ ոստիկանությունից հիշեցնում են, որ ճանապարհի տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է:


Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: