Արցախում սոցիալական խնդիրների լուծում են ակնկալում ընտրություններից հետո. НГ

13:44 • 20.07.12

Ռուսական Независимая Газета-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահական ընտրություններին:

 

Պարբերականը հատուկ շեշտում է, որ Արցախում ընդգծված բարձր է ընտրողների հայտն է, որն այս անգամ գերազանցել է 70%-ը, իսկ ընտրելու իրավունք ունի մոտ 99 հազ մարդ:

 

Հոդվածագիր Վիկտորյա Պանֆիլովն ընդգծում է, որ նախնական ուսումնասիրությունների համաձայն հաղթողի հիմնական հավակնորդը Արցաղի ներկայիս ղեկավար Բակո Սահակյանն է, ով նախորդ ընտրություններում ընտրվել էր ձայների 85%-ով:
Խոսքի ազատության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը պարբերականին ասել է, որ Ղարաբաղի բնակչության 75%-ը նորընտիր նախագահից, նախևառաջ, սոցիալ տնտեսական խնդիրների լուծում է ակնկալում և միայն 9%-ը` ղարաբաղյան հակամարտության կարգավորում:

 

Հոդվածում նշվում է, որ Ղարաբաղում հույս ունեն, որ բազմաթիվ երկրներից ժամանած դիտորդներն ու լրագրողները դրական գնահատական կտան ընտրությանը, չնայած հնչած մի քանի ոչ այնքան գոտեպնդող հայտարարություններին, մասնավորապես, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կողմից: Ավանդաբար իրենց զայրույթն էին հայտնել Թուրքիան և Ադրբեջանը, իսկ Բաքուն ընդհանրապես հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղ այցելաց օտարերկրացիները «պերսոն նոն-գրատա» կհայտարարվեն Ադրբեջանի տարածքում: Այս քննադատությանն ի պատասխան, Կովկասի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում իշխանությունը ձևավորվում է ոչ թե ժառանգականության սկզբունքով, այլ ընտրությունների արդյունքում: