Չինական հրաշք փրկություն. մոտոցիկլով կինը ողջ է մնացել բեռնատարի հետ բախումից (տեսանյութ)
Չինաստանի Նինգբո քաղաքում փողոցային երթևեկությունը հսկող տեսախցիկները ֆիքսել են սկուտերով մի կնոջ հրաշալի փրկությունը հսկայական բեռնատարի հետ բախումից հետո:
Կադրերում երևում է, որ կինը փորձում է փողոցը հատել երբ նրան մեծ արագությամբ մոտենում է բեռնատարը: Դրա վարորդը փորձելով խուսափել վրաերթից մեքենան «փախցնում է» դեպի ճանապարհի հանդիպակաց գոտի: Այդ պահին մեքենայի անիվների տակ է հայտնվում կնոջ մոտոցիկլի մի մասը միայն, սակայն կնոջը ոչ մի վնաս չի հասցվում:
Ոստիկանությունից հայտնել են, որ պատահարի երկու մասնակիցներն էլ մեղավոր են, կինը` որ անտեսել է լուսաֆորի կարմիր լույսը, իսկ բեռնատարի վարորդը` սահմանված արագությունը գերազանցելու համար:









