Հրաձգություն Կոլորադոյում` «Բեթմեն»-ի պրեմիերայի ժամանակ. 14 զոհ (թարմացված)
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի Century 16 Movie կինոդահլիճում անհայտ հանցագործը ռումբ է պայթեցրել և կրակ բացել հանդիսականների ուղղությամբ, ինչ հետևանքով 14 մարդ զոհվել, ևս 50-ը վնասվածքներ է ստացել, հայտնում է Life News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել վերջերս մեծ էկրան բարձրացած «Բեթմեն» ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Վկաների պատմելով` հանցագործը եղել է ամբողջությամբ սևազգեստ, սաղավարտով, զրահապատ բաճկոնով ու հակագազ: Ամերիկյան KOA ռադիոալիքի հաղորդմամբ` ֆիլմի սկսվելուց 30 րոպե անց հանցագործը արցունքաբեր գազով նռնակներ է նետել հանդիսակններով լի դահլիճ, ապա կրակ է բացել նրանց ուղղությամբ:
Ըստ ոստիկանության տվյալների` ծագումով հնդիկ հանցագործն արդեն ձերբակալված է, այժմ փնտրվում են նրա հնարավոր հանցակիցները:









