Դամասկոսում պայթյուններ են եղել
Սիրիայի մայրաքաղաքի Օմայանների հրապարակում` հեռուստատեսության կենտրոնի, մաքսային վարչության և մի քանի հատուկ ծառայությունների շտաբերի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով «Ալ-Ջազիրա»-ին:
Եվս մեկ հզոր պայթյուն է տեղի ունեցել Էլ-Ֆահհամ թաղամասում, ոստիկանական վարչության մոտ, որտեղ ընդդիմադիր «ազգային համակարգող կոմիտեներ»-ի տեղեկություններով, թեժ մարտեր են ընթանում ընդդիմադիր և կառավարական ուժերի միջև:
Սիրիայի պաշտոնական լրատվամիջոցները տվյալ միջադեպերի մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդում:









